«Ժառանգությունը» կողմնորոշվե՞լ է ընտրություններում իր թեկնածուի հարցում

PanARMENIAN.Net - Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմական ուժերի միջեւ տարաձայնությունները վաղուց արդեն հատել են թույլատրելի սահմանը եւ հանգեցրել լուրջ ընդհարումների: Դրա ապացույցը Հայ ազգային կոնգրեսի կողմից «Ժառանգություն» կուսակցության արհամարումն էր: «Ժառանգությունը» մտադիր չէ Երեւանի քաղաքապետի ընտրություններին ՀԱԿ հետ գնալ:



Ինչպես հայտնի դարձավ տեղեկացված աղբյուրից, «Ժառանգություն» կուսակցության ցուցակը կգլխավորի Արմեն Մարտիրոսյանը, քանի որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը վաղուց արդեն որոշել է հրաժարվել սեփական թեկնածությունից: Երկրորդը ցուցակում, հնարավոր է, լինի Լարիսա Ալավերդյանը:



«Ժառանգություն» կուսակցության մամլո քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում չի բացառել որոշակի շրջաններում շրջող տեղեկատվության իսկությունն այն մասին, որ ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունները առանձին կգնան ընտրություններին, բայց դրա հետ մեկտեղ ավելացրել է, որ ամեն ինչ պարզ կդառնա այսօրվա քննարկումների արդյունքում:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---