Հայաստանում ոսկե հանքանյութով բեռնված յոթ վագոն է դուրս են եկել ռելսերից

PanARMENIAN.Net - Մարտի լույս 17-ի գիշերը տեղի ժամանակով մոտ 23:40-ին երկաթուղու Հրազդան-Սոլակ հատվածում ռելսերից դուրս է եկել ոսկե հանքանյութով բեռնված 7 վագոն: Ինչպես հաղորդում է «Հարավկովկասյան երկութուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայությունը, ներկայումս երթեւեկությունն այդ հատվածում դադարեցված է: Ըստ «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծառայության ներկայացուցիչների, վթարի պատճառ է հանդիսացել ուղիների անսարքությունն այդ հատվածում: Ներկայումս ընթանում են վերականգնողական աշխատանքներ: Ենթադրվում է, որ երթեւեկությունը Հրազդան-Սոլակ հատվածում կվերականգնվի երկու օրվա ընթացքում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---