ԱԽ քարտուղար․ Ռուսական զորքերը կանգնելու են ՀՀ և Ադրբեջանի խորհրդային տարիների սահմաններին29 հունիսի 2021 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով ՀԱՊԿ արձագանքի բացակայության մասին հարցին, ասել է, որ ՌԴ հետ ինտենսիվ բանակցություններ են ընթանում, գործընթաց է սկսվել։ «Այստեղ Ադրբեջանի գործոնը կա՝ չենք կարող ասել, թե ինչպես կպահի իրեն Բաքուն։ Միանշանակ է, որ ռուսական զորքերը կանգնելու են խորհրդային ժամանակաշրջանի սահմաններով, ադրբեջանցիները դուրս են գալու ՀՀ ինքնիշխան տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,-ասել է նա՝ հավելելով, որ դա պետք է արվի դիվանագիտական ճանապարհով։ Գրիգորյանն ասել է, որ սահմանին կկանգնեն ռուսական սահմանապահ զորքերը, իսկ հետո սահմանազատում և սահմանագծում կիրականացվի, որից հետո արդեն սահմանին կանգնելու են հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը։ Խոսելով բանակի մասին՝ Գրիգորյանն ասել է, որ գնալու են պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճաապարհով և այդ գաղափարն է ընկած ԶՈւ բարեփոխումների հիմքում։ Գրիգորյանը նաև հայտարարել է, թե ռուս գործընկերները հավաստիացրել են, որ խաղաղապահները 4․5 տարի հետո չեն հեռանալու Արցախից։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։ Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ռազմական աջակցություն խնդրել ՌԴ-ից։ Մայիսի 27-ի առավոտյան ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայող են գերեվարել, որոնցից 5-ին, ի թիվս 15 գերիների, վերադարձրել են հունիսի 13-ին՝Աղդամի ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |