Արմեն Չարչյանին վիրահատել են

Արմեն Չարչյանին վիրահատել են

PanARMENIAN.Net - «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը հունիսի 28-ին վիրահատական միջամտության է ենթարկվել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Վիրահատական միջամտություն է տեղի ունեցել սրտի վիճակի ստենտերի ուսումնասիրման նպատակով, ընդհուպ, անեսթեզիայի միջոցով է դա արվել», - ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Վարդևանյանը նշել է, որ առողջական վիճակի նման զարգացումները հաջորդել են Չարչյանի կալանավորման որոշմանը։

«Ես իսկապես հույս ունեմ, որ, ի վերջո, որոշակի սահմաններ կան, որ իրավապահները, քրեական հետապնդման մարմինները չեն անցնի, ես չեմ կարծում, որ առողջական վիճակի քայքայումն է ելակետը որևէ իրավապահ մարմնի», - նշել է Չարչյանի փաստաբանը։

ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել Չարչյանի խափանման միջոց կալանքը։ ՀՔԾ-ն նրա գործով հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու իրավասությունը չի պատկանում քննչական մարմնին։

Չարչյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան։

Ավելի վաղ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Նա մեղադրվում է ԲԿ աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---