Հայաստանի անշարժ գույթի շուկայում նկատվում է գների եւ ակտիվության անկում

PanARMENIAN.Net - Վերջին 9 տարիներին Հայաստանում անշարժ գույքի շուկայում կատարված գործարքների քանակն ավելացել էր ավելի քան 5 անգամ` 2008 թվականին հասնելով 159367-ի: Ինչպես ասվում է ՀՀ կառավարությանը կից անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարեկան հաշվետվության մեջ, անշարժ գույքի ոլորտում գործարքների քանակը վերջին տարիներին աճի միտում ունեն:

Ընդհանուր գործարքների շուրջ մեկ երրորդը` 30, 6 տոկոսը վերաբերում է բնակարաններին: Երեւանում բնակարնների առք ու վաճառքի գործարքների քանակը 2007 թվականի համեմատությամբ կրճատվել է 23,5 տոկոսով: Ընդ որում ակտիվության անկումը հիմնականում գրանցվել է անցյալ տարվա վերջին եռամսյակում:



2008 թվականին Երեւանում բնակարանների քառակուսի մետրի միջին գինը կազմում էր 296 300 դրամ, ինչը 15,2 տոկոսով բարձր է 2007 թվականի նույն ցուցանիշից: Ընդ որում, ամենաթանկ բնակարանները Կենտրոն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում են, որտեղ 1ք.մ հասնում է 483 300, 403 400 եւ 305 700 դրամի համապատասխանաբար: Ինչպես նախկինում, ամենաէժան բնակարանները Նուբարաշեն համայնքում են` 154 500 դրամ: Պետք է նշել, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ազդեց ոչ միայն հայկական անշարժ գույքի շուկայի ակտիվության, այլ նաեւ գների վրա: Այսպես, 2008 թվականի վերջին եռամսյակում Երեւանում բնակարանների գներն անկում են ապրել 1,8 տոկոսով:

Անցյալ տարի բնակարանների առք ու վաճառքի վերաբերյալ գործարքների քանակը կրճատվել է նաեւ Հայաստանի մարզերում` 18,9 տոկոսով, սակայն մեկ տարում մարզերում բնակարանները թանկացել են 31,6 տոկոսով: Աճը պայմանավորված էր բնակարանների բարձր պահանջարկով, ինչը պայմանավորված էր ադրբեջանցի փախստականներին եւ աղետի գոտու բնակիչներին բնակարանների գնման սերտիֆիկատների տրամադրմամբ` բնակարաններով ապահովելու պետական ծրագրի շրջանակներում:



Բացի այդ, շուկայի վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում սկսել են նվազ քանակի մասնավոր տներ ձեռք բերել: 2007 թվականի համեմատ սեփական տների գծով գործարքների քանակը կրճատվել է 14,6 տոկոսով, այդ թվում Երեւանում` 20,6 տոկոսով, իսկ մարզերում` 12,7 տոկոսով: Այդպես, 2008 թվականին հանրապետությունում 5774 գործարք է կատարվել մասնավոր հատվածում, այդ թվում Երեւանում` 1268, իսկ ընդհանուր առմամբ` 4506: Չնայած ակտիվության անկմանը շուկայի այս հատվածում, այնուամենայնիվ, մասնավոր տների գները բարձրացել են ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում` 18,3 եւ 33,3 տոկոսով համապատասխանաբար:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---