ԵՄ-ն կարող է չեղարկել Covid-19-ով պայմանավորված մուտքի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար

ԵՄ-ն կարող է չեղարկել Covid-19-ով պայմանավորված մուտքի սահմանափակումները ՀՀ քաղաքացիների համար

PanARMENIAN.Net - Եվրամիությունը կարող է չեղարկել Covid-19-ով պայմանավորված մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է Եվրոպական խորհրդում «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրը, ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն:

Ակնկալվում է, որ հունիսի 30-ին այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների նիստում: Հանձնարարականի կատարումը, այնուամենայնիվ, թողնված է ԵՄ անդամ պետությունների հայեցողությանը: 2020-ի հուլիսին, օրինակ, երբ Եվրոպական խորհուրդը Վրաստանը ներառել էր «ապահով» երկրների ցանկում, եվրոպական մի շարք երկրներ որոշել էին բացել սահմանը Վրաստանի քաղաքացիների առաջ, Չեխիան, մինչդեռ, այդ հանձնարարականին չէր հետևել` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը սեփական երկրի ներսում: Ըստ դիվանագիտական աղբյուրների, այժմ ԵՄ նախագահությունը խորհուրդ է տալիս ցանկում ավելացնել ևս 10 պետություն, այդ թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան և Կոսովոն, որտեղ հակահամաճարակային իրավիճակը, ըստ եվրոպացի փորձագետների, բարելավվել է: Եթե առաջարկը հավանության արժանանա ԵՄ դեսպանների կողմից, այնուհետ հաստատվի նաև ԵՄ անդամ պետություններում, Հայաստանի քաղաքացիներից սահմանը հատելու համար կպահանջվի միայն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել կամ հավաստել, որ պատվաստվել են համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով: Այս պահի դրությամբ ԵՄ «կանաչ գոտում» են 15 պետություն ու շրջան, այդ թվում` Միացյալ Նահանգները, Իսրայելը, Հարավային Կորեան և Սինգապուրը: Ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---