Մարալիկում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են համայնքապետի հրաժարականը

Մարալիկում բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են համայնքապետի հրաժարականը

PanARMENIAN.Net - Մարալիկում բողոքի ակցիա է տեղի ունեցել․ բնակիչներից շատերը շարունակում են պահանջել Անի խոշորացված համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականը։

Ցուցարարները պնդել են, որ վերջինս թաղված է կոռուպցիոն քրեական գործերի մեջ, նրան բազմաթիվ մեղադրանքներ են առաջադրված, հետևաբար՝ պետք է հեռանա։ Ըստ բողոքավորների, Արտակ Գևորգյանը, օգտագործելով վարչական լծակները, ԱԺ ընտրությունների ժամանակ աշխատել է «Հայաստան» դաշինքի օգտին, գրում է Factor.am-ը։

Համայնքի բնակիչները պնդել են, որ նա համայնքի բնակիչների շահերը չի ներկայացնում, մեծամասնության կողմից ընդունված չէ, ժամանակին էլ ընտրվել է կեղծիքներով, այնինչ նրա պաշտոնավարմանը դեռ 1,5 տարի կա։

Արտակ Գևորգյանին վերջերս նոր մեղադրանք է առաջադրվել, համաձայն որի, վերջինս, 2017թ. նոյեմբերի 5-ից զբաղեցնելով համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ՀՀ-ից բացակայող իր բարեկամուհուն բնակարան է նվիրաբերել՝ այսպիսով մեծ վնաս պատճառելով համայնքի շահերին։

Գևորգյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրություն՝ չհեռանալու մասին:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---