ՀՀ-ում «Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

ՀՀ-ում «Սպուտնիկ-V»-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ից Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Նախկինում «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Այսպիսով` Հայաստանում առկա բոլոր 3 պատվաստանյութով` «ԱստրաԶենեկա», «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-V), «Կորոնավակ», կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---