Բեգլարյան․ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանցիները շուտով այլևս չեն օգտվի

Բեգլարյան․ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանցիները շուտով այլևս չեն օգտվի

PanARMENIAN.Net - Շուտով ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից։ Այդ մասին հայտարարել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով` բավականին աշխատանքներ տարվել են ու տարվում են, որոնք չեն էլ երևում, հաշվի առնելով անվտանգային խնդիրների և դրանց արտաքին, քաղաքական հատվածի նրբությունները, գրում է Sputnik Արմենիան։

«Որոշակի լկտի վարք լինում է ադրբեջանական կողմից, այդ թվում ճանապարհներով անցնելիս: Բայց նշեմ, որ այս մասով նախագահն էլ ԱԺ–ում հայտարարեց, որ առաջիկա ամիսներին Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհից ադրբեջանական կողմն այլևս չի օգտվելու»,–ասել է նա։

Բեգլարյանն ընդգծել է, որ իրենք լրացուցիչ աշխատանքներ են տանում, մասնավորապես՝ այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, լուծվելու են գիշերային լուսավորության հարցերը, ուժեղացվելու է վերահսկողությունը։

«Այս պահին առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են ապահովում անվտանգությունը և, խոշոր առումով, մենք տեսել ենք, որ ապահովված է, իհարկե փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոնց մասով ռուսական կողմից որոշ չափով արձագանքներ եղել են։ Մեր զինված ուժերն էլ կանխարգելիչ աշխատանքներ տանում են, որոնց մասին մարդիկ ուղղակի տեղյակ չեն, և կանխարգելված դեպքերի մասին էլ ոչ ոք տեղյակ չի լինում և չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այդ դեպքերը չկանխարգելվեին»,–ասել է նա։

Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Շուշին անցել է Ադրբեջանի տիրապետությանը, որտեղ հասնելու համար ադրբեջանցիներն անցնում են Կարմիր Շուկայի ճանապարհով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---