ՀՀ կժամանի ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը

ՀՀ կժամանի ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային այցի շրջանակում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսի 8-ին կժամանի Հայաստան։

Երկօրյա այցի նպատակն է վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը և կանխատեսելիությունը, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Ավելի վաղ տարածաշրջանային այցով ՀՀ էին ժամանել Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։ Պատվիրակության կազմում էին նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---