Վարանդայի շրջանից տարհանվել է ևս 1 աճյուն

Վարանդայի շրջանից տարհանվել է ևս 1  աճյուն

PanARMENIAN.Net - Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները հուլիսի 2-ին Մատաղիսում արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նրա ինքնությունը պարզ չէ. կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---