Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Այն տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը Մակրոնին պատմել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման մասին։ Նա նաև կարևորել է տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը՝ Եվրոպայի միանալու անհրաժեշտությունը։

«Պուտինը տեղեկացրել է 2020թ.նոյեմբերի 10-ին և 2021թ. հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նշվել է, որ տարածաշրջանում իրավիճակը մեծամասամբ ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ մնում է կայուն։ Ստեղծվել են նախադրյալներ տնտեսական բնականոն գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի նախագահն ուշադրություն է հրավիրել մարտական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպական գործընկերների, մասնավորապես Ֆրանսիայի, ավելի մեծ ներգրավվածության պահանջվածությանը:

Նշվում է, որ կողմերը համակարգման պատրաստակամություն են հայտնել ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտների ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի գծով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---