ԱՆ․ Գեղարքունիքում և Շիրակում ընդհանուր սիբիրյան խոցի 8 դեպք կա

ԱՆ․ Գեղարքունիքում և Շիրակում ընդհանուր սիբիրյան խոցի 8 դեպք կա

PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է հիվանդությունը։

Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից, նրանցից 5-ի մոտ հաստատվել է ախտորոշումը:

Գեղարքունիքում 3 դեպք էր հաստատվել։

Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---