Արոնյանը հաղթել է Կարլսենին

Արոնյանը հաղթել է Կարլսենին

PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային օնլայն մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, գրում է Sputnik Արմենիան:

Կիսաեզրափակչի երկրորդ օրը հայ գրոսմայստերը հիմնական չորս պարտիայում արդյունքում հաղթել է 3։1 (2 հաղթանակ, 2 ոչ ոքի) հաշվով և պայքարը տեղափոխել թայ–բրեյք։ Առաջին օրը Լևոն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։

Թայ–բրեյքում Արոնյանը հաղթանակ է տարել երկու պարտիայում էլ՝ 2։0։

Եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը, որը թայ–բրեյքում պարտության է մատնել չինացի Դին Լիրենին՝ 1,5;0,5։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3–4–ին։

Հունիսի 30–ին Լևոն Արոնյանը նվաճել էր Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային առցանց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---