Հունաստանը չեղարկել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները

Հունաստանը չեղարկել է ՀՀ քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները

PanARMENIAN.Net - Հունաստանը ևս 5 երկրի քաղաքացիների համար չեղարկել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումները երկիր մուտք գործելու համար։ Այդ երկրների թվում է նաև Հայաստանը։

Սահմանափակումների չեղարկումը վերաբերում է նաև Ադրբեջանի, Հորդանանի, Մոլդովայի և Բրունեյի քաղաքացիներին, գրում է Greek City Times-ը։

Այդ երկրներից ժամանողները պետք է ունենան անգլերեն լեզվով հավաստագիր, որ նրանք պատվաստվել են Հունաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ, կամ, որպես այլընտրանք, կորոնավիրուսի առկայության բացասական թեստ՝ արված ժամանումից առաջ 72 ժամվա ընթացքում, կամ բացասական էքսպրես թեստ՝ արված Հունաստան ժամանելուց առաջ 48 ժամվա ընթացքում։

Հունաստան առանց սահմանափակումների մուտքի արտոնությունից օգտվում են ԵՄ և Շենգենի գոտու երկրները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, որոնց ցանկին միացան նաև վերոնշյալ 5 երկրի քաղաքացիները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---