Կոնդում հայ և ֆրանսիացի ճարտարապետները կքննարկեն թաղամասի բարեկարգումը 3 հուլիսի 2021 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի դեսպանությունը և Գյոթե կենտրոնը, համագործակցելով համալսարանների, հասարակական կազմակերպությունների և մշակութային օպերատորների հետ, ԿՈՆԴենսացված /«Kondensé / Kondensiarte Diversität»/ խորագրով փառատոնի շրջանակում հուլիսի 5-11-ը ներկայացնում են մշակութային և գիտական միջոցառումների շարք Կոնդ թաղամասում: Այդ մասին ասվում է դեսպանության հայտարարության մեջ։ «Զուգահեռաբար, 2021թ․ հուլիսի 10-ին կանցկացվի քննարկումների օր, որը Կոնդի բարեկարգման նախագծերի շուրջ կհամախմբի հայ և ֆրանսիացի ճարտարապետների, քաղաքաշինարարների, դասախոսների և ուսանողների՝ Լիոնի ազգային բարձրագույն ճարտարապետական դպրոցի դասախոս և ճարտարապետ Սյուզան Մոնոյի ղեկավարությամբ և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնակցությամբ։ Քննարկումների օրվան կնախորդի հուլիսի 6-ից մեկնարկած Կոնդի բարեկարգման նախագծերի շրջիկ ցուցահանդեսը, որը կմեկտեղի ՃՇՀԱՀ-ի և ENSAL-ի մագիստրոսական առաջին և երկրորդ կուրսերի ուսանողների, ինչպես նաև Լիոնի քաղաքաշինության գործակալության և «Երևաննախագիծ» ինստիտուտի կողմից մշակված նախագծերը, այսպիսով համատեղելով ֆրանսիական և հայկական տարբեր մոտեցումները և տեսակետները Կոնդ թաղամասի զարգացման հնարավորությունների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։ Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթ է հայտարարվել։ Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ամբողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |