Արամ Ա-ն Հռոմի պապին խնդրել է նպաստել հայ գերիների վերադարձին

Արամ Ա-ն Հռոմի պապին խնդրել է նպաստել հայ գերիների վերադարձին

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ հանդիպմանը խնդրել է նրան նպաստել հայ գերիների վերադարձին Ադրբեջանից։

Վեհափառ Հայրապետը նշել է, որ նրանք ապօրինի են պահվում Ադրբեջանում, հակառակ միջազգային նորմերին և օրենքներին։ Նորին Սրբությունը շնորհակալություն է հայտնել Պապին, որն անդրադարձել էր գերիների հարցին, և խնդրել, որ հարմար առիթով դարձյալ անդրադառնա հայ ժողովրդին հուզող այդ հարցին՝ օգտակար հանդիսանալով գերիների շուտափույթ վերադարձին:

Արամ Առաջինը նույն հարցն արծարծել է նաև Վատիկանի պետական քարտուղար կարդինալ Փարոլինի հետ զրույցում։

Գերիների վերադարձի հարցով իր ունեցած հանդիպումների մասին Արամ Առաջինը մանրամասնններ է փոխանցել Վատիկանում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, hունիսի 24-ին Վատիկանում դիմելով ROACO կրոնական կազմակերպությանը, որը զբաղվում է աջակցությամբ Արևելյան կաթոլիկ եկեղեցիներին, հիշել էր 2016-ին Հայաստան կատարած այցը։ Նա հիշել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ երկինք են բաց թողել աղավնիների՝ «որպես խաղաղության մաղթանք Կովկասի ամբողջ տարածաշրջանին։

«Ցավոք, վերջին ամիսներին այդ տարածաշրջանին ևս մեկ վերք է հասցվել։ Ուստի՝ ես երախտապարտ եմ ձեզ այն ուշադրության համար, որ հատկացրեցիք Վրաստանի և Հայաստանի իրողություններին, որպեսզի կաթոլիկ համայնքը շարունակի խթան հանդիսանալ ավետարանչական կյանքի համար»,-ասել է Հռոմի պապը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---