ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում Covid-19-ի տարածման հետ կապված վիճակի կայունացման մասին

ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում Covid-19-ի տարածման հետ կապված վիճակի կայունացման մասին

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ «շատ բարձր մակարդակում» աշխարհում Covid-19-ի տարածման հետ կապված վիճակը կայունացել է։

«Եթե նայենք վերջին մի քանի շաբաթվա հիվանդության պատկերին, ապա կտեսնենք, որ որոշակի կայունացում է գրանցվել, բայց դա տեղի է ունեցել շատ բարձր մակարդակում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա կարծիք է հայտնել, որ այժմ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն ավելի բարվոք է, քան 2-3 ամիս առաջ։

Սակայն, Ռայանն ասել է, որ առանձին եկրների մակարդակում իրավիճակը տարբեր է՝ որոշ երկրներում կտրուկ անկում կա, մյուսներում նոր դեպքերի աճ է գրանցվում։ Ըստ նրա, դա տեղի է ունենում մի շարք գործոնների պատճառով, ինչպես նոր, ավելի վարակիչ շտամերի տարածումը, հակահամաճարակային միջոցների մեղմացումը և մարդկանց շփումների ակտիվացումը։

Իր հերթին, ԱՀԿ արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման ղեկավար Մարիա վան Կերկհովեն բնութագրել է իրավիճակը որպես «ոչ միանշանակ»։ Ըստ նրա, նոր դեպքերի նվազում է գրանցվել Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, սակայն, մյուս մայրցամաքներում նոր դեպքերն աճում են։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---