17 մարտի 2009 - 18:16 AMT
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆլեմինգ Սերիցլեւը
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլեւը: Այդ մասին հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Ֆլեմինգ Սերիցլեւը ծնվել է 1947թ. փետրվարի 18-ին: Մասնագիտական կրթությամբ ուսուցիչ է (սպորտի, անգլերեն եւ գերմաներեն լեզուների):
Ունի ՈՒԵՖԱ-ի «Պրո» կարգի արտոնագիր, 1981 թ.-ից Դանիայի ֆուտբոլի ասոցիացիայում անցկացնում է ամենաբարձր կարգի մարզչական դասընթացներ: 1998թ.-ից հադիսանում է ՈՒԵՖԱ-ի տեխնիկական հրահանգիչների փորձախմբի անդամ եւ ՈՒԵՖԱ-ի մարզչական դասընթացների ինստրուկտոր:

1966-ից 1980 թթ. խաղացել է Դանիայի բարձրագույն խմբի առաջնությունում: «Վեյլե Բոլդկլուբ» ակումբի կազմում երկու անգամ հաղթել է Դանիայի առաջնությունը եւ երեք անգամ տիրել է Դանիայի Գավաթին: Եղել է թիմի ավագ:

Ինչ վերզաբերում է մարզչի կարիերային, ապա 1981-1985 թթ. եղել է Սուպերլիգայի (Բարձրագույն խմբի) «Իկաստ» ակումբի գլխավոր մարզիչը: Հաղթել է Դանիական Լիգայի Գավաթը:

1986 թ. Երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կոլդինգ» թիմի գլխավոր մարզիչ:

1987 - 1992 թթ. «Բ 1909» Օդենս-ի գլխավոր մարզիչ: Թիմին երրորդ դիվիզիոնից դուրս է բերել Սուպերլիգա (Բարձրագույն խումբ):

1992 - 2000 թթ. Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական եւ Դանիայի մինչեւ 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:

1995 թ. Միջմայրցամաքային Գավաթի (The Intercontinental Cup) հաղթող: Մրցաշարը տեղի է ունեցել Ռիադում: Եզրափակիչում Դանիայի հավաքականն առավելության է հասել Արգենտինայի ընտրանու նկատմամբ` 2:0 հաշվով:

1996 թ. Դանիայի ազգային ընտրանու կազմում մասնակցել է Եվրո 96-ին:

1998 թ. Դանիայի ազգային ընտրանու կազմում մասնակցել է Աշխարհի Գավաթին: Թիմը հասել է մինչեւ քառորդ եզրափակիչ

2000թ. Դանիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրո 2000-ին:

2000 - 2006 թթ. Դանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ: «Տաղանդների զարգացման» ծրագրի ղեկավար:

2005 թ. Արժանացել է Դանիայում բոլոր մարզաձեւերի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակին:

2006 թ. Առաջադրվել է Դանիայի ,Տարվա լավագույն մարզիչե մրցանակին:

2006 թ. Դանիայի երիտասարդական հավաքականը դուրս է բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ

2006-2007 թթ. «Վեյլե Բոլդկլուբ» ակումբի տեխնիկական տնօրեն:

2008 թ. Նիգերիայի Բարձրագույն խումբը ներկայացնող «Նասարավա Յունայթեդ» ակումբի տեխնիկական տնօրեն: -ԱՊ-