Երևանում ծառայության են անցել պարեկային ոստիկանության ծառայողները 7 հուլիսի 2021 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում առաջին անգամ ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։ Շուտով կհետևի Լոռու և Շիրակի մարզերի պարեկային ծառայության սովորողների ընդունելության հայտարարությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա նշել է, որ բարեփոխումների արդյունքում ընտրվել է հանրության կողմից վստահելի ոստիկանության նոր ծառայողի կերպարը, որի հիմքում դրվել է միջազգային լավագույն փորձը։ Նշվում է, որ իրականացվել է ոստիկանության առջև դրված խնդիրները, մասնագիտության մեջ նոր մարդիկ՝ թարմ արյուն բերելու, մասնագիտական կրթությունը հիմնովին վերանայելու, կրթական միջավայրը վերափոխելու, ժամանակակից տեխնիկայով ու հատուկ միջոցներով ծառայությունը հագեցնելու, ինչպես նաև բարեվարք, հաշվետու և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերտման հստակ ու հաշվարկված քայլերի հաջորդականությունը։ Նշվում է նաև, որ համակարգային ու լայնածավալ ծրագրի իրականացմանն իրենց աջակցությունն են հայտնել միջազգային տարբեր գործընկերներ (ԱՄՆ, ԵՄ, ԵԱՀԿ, ՄԱԶԾ, Համաշխարհային բանկ), որոնք միայն 2020թ ցուցաբերերել են ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամի աջակցություն և հանձնառել են առնվազն նույնքան աջակցություն 2021-2022թթ համար։ 2019-ի դեկտեմբերին Վարչապետի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվեց Ոստիկանության հետ համատեղ մշակել Ոստիկանության ոլորտի բարեփոխումների կառավարության ծրագիրը, որը մշակվեց ոլորտի բոլոր պատասխանատուների, միջազգային գործընկերների, հեղինակավոր փորձագետների ու իրավապաշտպանների ներգրավմամբ և ապա 2020թ. ապրիլին հաստատվեց կառավարության կողմից։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |