Բաքվից վերադարձած հայ գերին՝ BBC-ին․ Այնտեղից գրում էինք, որ ամեն ինչ լավ է, բայց ամեն օր մեզ ծեծում էին և հարցաքննում

Բաքվից վերադարձած հայ գերին՝ BBC-ին․ Այնտեղից գրում էինք, որ ամեն ինչ լավ է, բայց ամեն օր մեզ ծեծում էին և հարցաքննում

PanARMENIAN.Net - BBC-ն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցին, որոնք պահվում են Բաքվում և որոնց ստույգ քանակը հայտնի չէ։

«Նրանք գրում են, որ իրենց հետ ամեն ինչ լավ է, բայց, ում վիճակվել է տուն վերադառնալ, պատմում են մշտական ծեծի և դաժան վերաբերմունքի մասին»,-ասվում է BBC-ի հոդվածում։

Հոդվածում մեջբերվում են ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքերն, որն ասում է, որ իր անձնական հաշվարկներով հայ գերիների թիվն Ադրբեջանոմ հասնում է 300-ի։ BBC-ն նշում է նաև, որ ՀՀ-ում ադրբեջանցի գերիների չկան, ըստ երկու կողմի տվյալների։

Տուն վերադարձած գերիներից մեկը, լայն ժպիտով նիհար տղան՝ Հակոբ Հովհաննիսյանը, միանգամից խնդրում է իր իսկական անունը չհրապարակել։ Նա ասում է, որ գերությունից հնարավոր չէ ինչ-որ բան փոխանցել՝ իրենց ասել են, որ եթե ավելորդ բան լինի, նամակը չի հասնի։

«Նամակները սկզբից ադրբեջանցի պաշտոնյաներն են կարդում, իսկ նրանց թվում կան հայերենին լավ տիրապետող անձինք, հետո փոխանցում Կարմիր խաչին։ Ուստի փորձում ես միայն գրել, որ ամեն ինչ լավ է և որ տուն ես վերադառնալու։ Ես էլ եմ այդպես գրել»,-ասել է նա։

Նա պատմում է, որ շրջափակման մեջ է հայտնվել 2020-ի հոկտեմբերի 2-ին Մատաղիսի շրջանում։ Շրջափակումից դուրս գալ նրանց չի հաջողվել՝ 20 օր անց նրանց գերեվարել են։

«Մենք վստահ էինք, որ մեզ կշարեն և կսպանեն։ Այդ դեպքի համար մենք մեկական նռնակ ունեինք՝ մեզ պայթեցնելու համար։ Բայց չկարողացանք հերոսաբար զոհվել։ Երբ մեզ գերեվարեցին, մենք նույնիսկ զարմացանք, որ մեզ հետ ոչինչ չարեցին։ Նույնիսկ ջուր տվեցին և ծխախոտ։ Բայց երբ մեզ Բաքու բերեցին, մեքենայից դուրս գալիս անմիջապես սկսեցին ծեծել»,-պատմել է նա։

Իսկ բանտախցում իրեն Հակոբ անվանած գերուն ձեռնաշղթաներով գամել են ջեռուցման համակարգին։ «Ծեծը շարունակվում էր 4 օր՝ յուրաքանչյուր 2 ժամը մեկ, կարծես ժամով։ Նույնիսկ արտաքնոց գնալու հնարավորություն չկար։ Ես 3 օր չեմ կերել և չեմ խմել, այնպես որ, դրա կարիքն էլ չունեի»,-ասել է նա։

Հակոբը պատմում է իր պատմությունը հանգիստ, համեստ ժպիտով, միայն ձեռքերն է պարբերաբար սեղմում։

«Գիտեմ՝ տարօրինակ է, բայց ես այնտեղ էլ էի անընդհատ ժպտում, նույնիսկ երբ ինձ ծեծում էին։ Եթե խորանայի և իսկապես գիտակցեի, թե որտեղ եմ, կարող էի այնտեղ էլ մնայի։ Բանտախցում մենք 6 հոգի էինք և բոլորս էլ ժպտում էինք։ Այնտեղ ես ուժեղ էի, քանի որ հուսով էի տուն եմ վերադառնալու և տեսնելու ընտանիքիս։ Մենք անընդհատ իրար ասում էինք, որ կդիմանանք»,-ասել է նա։

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Վիլյամսոնը նշել է, որ ռազմագերիների հանդեպ դաժանությունն ու ստորացումն արդարացում չունի։

Photo. AFP
 Ուշագրավ
Նրանք քննարկել են նաև իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին
Պուտինը նաև առանձին հանդիպումներ կունենա Ալիևի և Փաշինյանի հետ
Նա հավելել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Հայաստանի ինքնիշխանությունը
«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն»,-ասել է նա
---