ԱՀ նախագահ․ «Դասալիք» պաշտոնյաների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ

ԱՀ նախագահ․ «Դասալիք» պաշտոնյաների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար չէ

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով դասալիք պաշտոնյաների աշխատանքից ազատմանը, ասել է, որ կառավարությունը չի գտնում, թե հայրենիքի պաշտպանությունից խուսափած պաշտոնյաների և նրանց զավակների հետագա պաշտոնավարումը նպատակահարմար է։

«Պաշտոնյաները պետք է ազատվեն պաշտոններից։ Միայն Մարտունու շրջանում է, որ կատարել են պարտավորությունները․․․ Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին հետևել, դպրոցի տնօրենների, մանկապարտեզների ղեկավարների, գլխավոր բժիշկների, նրանց ընտանիքների անդամների վերաբերյալ կատարել ճշտումներ, թե ինչով էին զբաղված, որտեղ էին գտնվում տվյալ պաշտոնյաները պատերազմի ընթացքում և ինչքանով է նպատակահարմար նրանց հետագա պաշտոնավարումը», - ընդգծել է Արցախի նախագահը, գրում է Արցախպրեսը։

Հարությունյանն ասել է նաև, որ զորահավաքին չմասնակցած քաղաքացիները պետական աջակցության ծրագրերից չեն օգտվելու։

«Համապատասխան ցուցակները պաշտպանության նախարարության կողմից տրամադրվում են, մասնագետների կողմից ստուգվում են, և եթե քաղաքացիներն ընդգրկված են նշված ցուցակներում, ապա զրկվում են պետական աջակցությունից»,֊ հավելել է նախագահ Հարությունյանը։

Հաստատվել է ռազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության կարգը։ ԱՀ Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Սուրեն Գալստյանի խոսքով՝ շարունակվում է քաղաքացիներից դիմումների ընդունման գործընթացը Արցախի և Երևանի գրասենյակներում։ Արդեն իսկ ընդունվել է 2430 դիմում, որոնցից 1348-ը մուտքագրվել է էլեկտրոնային համակարգ։

Համաձայն ստացված էլեկտրոնային դիմումների՝ նյութական վնասի չափը ներկայումս կազմում է 3 մլրդ 47 մլն դրամ։

«Մշակման փուլում են գտնվում արդեն 36,000-ից ավելի դիմումներ, և 1500 վարկերի մասով տրվել է ընթացք։ Նաև միաժամանակ շարունակվում է դիմումների ընդունման գործընթացը և արդեն ակտիվ կերպով իրականացվելու է դիմումների մշակման գործընթացը»,- նշել է Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը և հավելել, որ քաղաքացիները հաղորդագրությունների միջոցով ստանալու են ծանուցում իրենց վարկերի ընթացքավորման վերաբերյալ։

Պետական հանձնաժողովում մտահոգված են կորսված անասնագլխաքանակի և այլ նյութական միջոցների մասով։

Երկրի ղեկավարը հաստատել է, որ կեղծ տեղեկանք տվող համայնքների ղեկավարները չեն օգտվելու պետական աջակցությունից, խարդախության բոլոր փորձերը լինելու են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---