Իսահակյան-Աբովյան խաչմերուկը մինչև հուլիսի 24-ը մասամբ փակ կլինի

Իսահակյան-Աբովյան խաչմերուկը մինչև հուլիսի 24-ը մասամբ փակ կլինի

PanARMENIAN.Net - Ժամանակավորապես մասնակի կփակվի երթևեկությունը Երևանի Իսահակյան-Աբովյան փողոցների հատման մասում, տեղեկացնում է քաղաքապետարանը։

Ջրամեկուսիչ շերտի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հուլիսի 24-ը երթևեկության համար մասամբ փակ կլինի Աբովյան փողոցի և Իսահակյան 22/8, 22/10 հասցեների հատման մասը:

«Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նախատեսվում է ռազմավարական հեռանկարում աստիճանաբար անցում կատարել պրոֆեսիոնալ բանակի
Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։
Զինծառայողը եղել է դիրքի շրջակայքում, այդ պատճառով էլ սկզբում կարծել են, թե նա անհետ կորել է