Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ ԽՎ գործընկեր են ուզում դառնալ․ Նախատեսվում է նման ինստիտուտ ստեղծել

Ադրբեջանն ու Պակիստանը ՀԱՊԿ ԽՎ գործընկեր են ուզում դառնալ․ Նախատեսվում է նման ինստիտուտ ստեղծել

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովը (ՀԱՊԿ ԽՎ) մտադիր է գործընկեր պետությունների ինստիտուտ ստեղծել, որոնք խորհրդատվական ձայնի իրավունք կստանան։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գծով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովն ասել է, որ նոր ձևաչափով հետաքրքրվում են շատ երկրներ, սակայն միայն երկուսին է նշել՝ Ադրբեջանին ու Պակիստանին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Որպես կանոն, այդ մասին ընդունված չէ ասել։ Օրինակ, նույն Պակիստանը վաղուց էր ուզում որպես դիտորդ ներգրավվել, և այժմ, կարող է մասնակցել որպես գործընկեր»,-ասել է նա՝ հավելելով, որ դիտորդների և գործընկերների իրավունքները տարբերվելու են։

Ըստ Վոլոդինի, ՀԱՊԿ գործընկերոջ պաշտոնական կարգավիճակը պետություններին «լրացուցիչ հնարավորություններ կտա կազմակերպության սկզբունքները կիսող երկրների հետ փոխգործակցության ակտիվացման համար և կհեշտացնի միջազգային հարթակներում հավաքական օրակարգի առաջմղման և պաշտպանության» համակարգումը:

Գործընկեր անդամները նաև կկարողանան մասնակցել փաստաթղթերի նախապատրաստմանը և հավաքական որոշումների մշակմանը։

Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, անդամներից բացի, կան միայն դիտորդ երկրներ՝ Աֆղանստանը, Սերբիան։ Հայաստանը կազմակերպության հիմնադիր պետություն է և վետոյի իրավունք ունի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---