ՊՆ․ ՀՀ ԶՈւ-ն չի գնդակոծել Տավուշի սահմանագոտու ադրբեջանական դիրքերը 7 հուլիսի 2021 - 19:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը՝ նշելով, որ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ ՊՆ-ն նշել է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականցնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |