17 մարտի 2009 - 18:44 AMT
Անհատական ԵԱ Լիլիթ Մկրտչյանը կրկին ոչ ոքի է խաղացել
Հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ փուլում երկրորդ անգամ ոչ ոքի է խաղացել, դարձայլ սպիտակներով ռումինուհի Կրիստինա-Ադելա Ֆոյսորի հետ (առաջին ոչ ոքին` Լիլիթ Գալոյանի հետ հանդիպմանը 2-րդ փուլում): 8 փուլերից հետո լիլիթ Մկրտչյանը 6 միավորով կիսում է սանդղակի 4-14-րդ տեղերը: Ոչ ոքի է արձանագրվել նաեւ Սիրանույշ Անդրեասյանի եւ Ռուսաստանի ներկայացուցչուհի Ալինա Բալայանի հանդիպմանը: Հաղթանակ են տարել Նելլի Աղինյանը եւ Լիլիթ Գալոյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար բելառուս Նատալիա Պոպովի եւ ուկրաինուհի Լյուբով Կոստյոկովայի հանդեպ: Աննա Հայրապետյանը 4-րդ պարտությունն է կրել առաջնությունում: Նելլի Աղինյանը 8-րդ փուլից հետո հավաքել է 5 միավոր, Գալոյանը` 4,5, Անդրեասյանը` 4 միավոր, Հայրապետյանը նախկինի պես ունի 3,5 միավոր:

Առաջնությունը գլխավորում են վրացուհի Սալոմե Մելիան, հունգարուհի Հոանգ Տան Տրանգը եւ լեհուհի Իվետա Ռայլիխը: Նրանք հավաքել են 6,5-ական միավոր:

9-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով իր ուժերը կչափի առաջնությունը գլխավորող վրացուհի Սալոմե Մելիայի հետ, Հայաստանի չեմպիոն Լիլիթ Գալոյանն իր հերթին կհանդիպի ադրբեջանուհի Նարմին Կազիմովայի հետ: