Էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ հեռավոր մարզերում 8 հուլիսի 2021 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են արտաքին լուսավորության՝ ժամանակակից և էներգախնայող համակարգերի տեղակայման աշխատանքները: Հեռավոր գյուղերում իրականացվում է համակարգված աշխատանք՝ ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար: Տարիների գործընկերներն արդիականացնում են հին ու մաշված ենթակառուցվածքները, անհրաժեշտության դեպքում էլ զրոյից աշխատանքներ են իրականացնում՝ նոր համակարգ կառուցելու համար: Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում կառուցվել է լուսադիոդային 48 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Հին, մաշված ու թերի աշխատող ենթակառուցվածքը նոր և ժամանակակից համակարգով է փոխարինվել` այնպես, որ արդյունքից օգտվի նաև Վերնաշեն գյուղը: Լույսերի կառավարման վահանակը տեղակայվել է այդ գյուղերի վարչական տարածքների միավորման կետում: Լուսավորվել է շուրջ 1800 մ երկարությամբ երկորդային փողոց: Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը մասնակցող կողմերը շփվել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորության՝ տեսազանգի միջոցով: Միջոցառմանն այդ ձևաչափով մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, ծրագրի համակարգող Մարտին Մրալչյանը և բնակիչներ: «Այսպիսի ենթակառուցվածքը կարևոր է ցանկացած համայնքի համար: Այն թույլ է տալիս լուծել և՛ կյանքի անվտանգության ապահովման, և՛ համայնքային միջոցների տնտեսման հարցերը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով էներգախնայող համակարգի կիրառումից շահում է վաղվա սերունդը: Սա այն լուծումն է, որը մերժում է բնությունից միայն վերցնելու, սպառելու մոտեցումը: Սրտացավ ու պատասխանատու մոտեցումը պարտավորեցնում է միշտ մտածել մեզանից հետո եկողների մասին: Դուք արդեն ունեք այդ հնարավորությունը»,- տեսազանգի միջոցով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Էներգախայող և ժամանակակից համակարգերի ներդրումը թույլ է տալիս ոչ միայն մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը, այլև` նպաստել էկոգյուղերի ցանցի ստեղծմանն ու համայնքների բյուջետային միջոցների խնայողությանը: Ծրագրի իրականացումն էապես նպաստում է նաև բնակիչների անվտանգության ապահովմանը. կրճատվում է գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակման հավանականությունը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |