Երեւանում կայացել է «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացել է «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտա-փաստագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմը լրիվ դահլիճ հավաքեց: Դա Հայաստանի մասին գիտական ֆիլմերից երրորդն է, որոնք նկարահանվել են «Իկար» ՓԲԸ-ում: Առաջին երկու ֆիլմերը` «Տիգրան Մեծը» եւ «Նեմրութը» նույնպիսի հաջողություն են ունեցել:



«Դարեր ի վեր լեզուն եւ գիրը հայերի համար եղել են որ միայն հաղորդակցության միջոց, այլեւ ազգային նույնության կարեւորագույն բաղկացուցիչ, ունիկալ տեղ են զբաղեցրել ազգային արժեհամակարգում»,- շնորհանդեսին հայտնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը:



«Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմի ստեղծողները, հիմնվելով զանազան պատմական աբղյուրների բազմաթիվ փաստերի, մանրամասների վրա, պատմում են գրչության մասին ընդհանրապես եւ մասնավորապես հայկական գրերի մասին:



«Ֆիլմում ներկայացված է Հայաստանի նախամաշտոցյան շրջանի հարուստ գրչական մշակույթը»,- նշել է ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մովսիսյանը: Նրա խոսքով, ֆիլմի ստեղծողները փորձել են պատմել վաղ հայկական գրերի մասին:



Արտակ Մեսրոպյանը նաեւ հաղորդել է, որ «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը թարգմանվում է անգլերեն, որից հետո հեղինակները ծրագրում են ֆիլմ նկարել Մեսրոպ Մաշտոցի եւ նրա աշխատանքի մասին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---