Շվեդիան հանել է Հայաստանն այցելության համար արգելված երկրների ցանկից

Շվեդիան հանել է Հայաստանն այցելության համար արգելված երկրների ցանկից

PanARMENIAN.Net - Շվեդիան 11 երկիր է հանել այցելության համար արգելված երկրների ցանկից, այդ թվում՝ Հայաստանը։ Որոշումն ուժի մեջ է մտել հուլիսի 8-ին։

ՀՀ-ից բացի, Շվեդիայի քաղաքացիների այցելության համար այսուհետ բաց են Ադրբեջանը, Բոսնիան և Հերցոգովինան, Բրունեյը, Կանադան, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Չերնոգորիան, Կատարը և Սաուդյան Արաբիան։

Շվեդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բացառումների շարքում չընդգրկված մյուս երկրների համար արգելքը կգործի առնվազն մինչև 2021-ի սեպտեմբերի 1-ը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---