Դրամահավաք՝ ՀՀ-ում ԱԹՍ-ների 1-ին` Կարեն Վարդանյանի անվան օդանավակայանի կառուցման համար

Դրամահավաք՝ ՀՀ-ում ԱԹՍ-ների 1-ին` Կարեն Վարդանյանի անվան օդանավակայանի կառուցման համար

PanARMENIAN.Net - Դրամահավաք է սկսվել ՀՀ-ում ԱԹՍ-ների առաջին օդանավակայանի կառուցման համար, որը կկրի ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման մեջ մեծ ավանդ ներդրած, երկար տարիներ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) ղեկավարած Կարեն Վարդանյանի անունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Startup Armenia Foundation-ի գլխավոր գործադիր տնօրեն Արսեն Հարությունյանը։

24 ժամում արդեն մոտ 20,000 դոլար է հավաքվել։ Անհրաժեշտ է հավաքել մոտ 110,000 դոլար։

Լոռու մարզի Լեռնապատ գյուղում այժմ կառուցվում է ԱԹՍ-ների թռիչքուղի, որը համատեղ ջանքերի շնորհիվ կարող է վերածվել ԱԹՍ-ների լիարժեք օդանավակայանի։ Շինարարության և ենթակառուցվածքների համար հարկավոր են ֆինանսական ներդրումներ։

«Կարեն Վարդանյանը միշտ մի քանի քայլ առաջ էր մտածում ու էն, ինչին փորձում ենք միասին հասնել, ինքը արդեն մտածել և ծրագրել էր։ Հիշողության լավագույն պահպանման ձևը, կիսատ թողած ծրագրերի իրականացումն է, լիարժեքությունը՝ շնորհակալությունը։

Եկեք միասին կառուցենք առաջին դռոնների օդանավակայանը, որը հավանաբար վաղը շատ բան կփոխի»,-ասվում է գրառման մեջ։

Դրամահավաքը կազմակերպել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE), Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը և Startup Armenia հիմնադրամը։

Կարեն Վարդանյանը մեծ ավանդ է թողել տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ, Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---