Ֆասթ Կրեդիտն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը. Նոր մասնաճյուղ՝ Արթիկում

Ֆասթ Կրեդիտն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը. Նոր մասնաճյուղ՝ Արթիկում

PanARMENIAN.Net - Հունիսի 25-ին Արթիկում իր դռներն է բացել Ֆասթ Կրեդիտի նոր և հարմարավետ մասնաճյուղը։ Այն 14-րդն է մարզերում և 26-րդը՝ Հայաստանի տարածքում։

Նոր աշխատատեղերի ստեղծումը, հատկապես մարզերում, տնտեսության զարգացմանն ուղղված ռազմավարությունը և հաճախորդների համար արագ և հասանելի սպասարկման հնարավորությունն առաջնային և որոշիչ դեր են խաղում Ֆասթ Կրեդիտի մասնաճյուղային ցանցի աշխարհագրության հարցում։

«Արթիկ» մասնաճյուղի բացումով դրական ազդակ կհաղորդվի մարզի բնակիչներին, ինչը կնպաստի լավատեսական սպասումների ձևավորմանը: Մասնաճյուղը մատուցելու է ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ սպեկտրը՝ շուրջօրյա ռեժիմով՝ անգամ շաբաթ և կիրակի օրերին։

Հավատարիմ մնալով «Պարզ և արագ» կարգախոսին՝ ընկերությունն ամեն բան անում է իր հաճախորդներին ավելի մոտ լինելու համար։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---