17 մարտի 2009 - 21:01 AMT
«Յոթի գործը». Իրավապաշտպանները կատարեցին իրենց խոստումը
«Յոթի գործով» այսօր կայացած հերթական դատական նիստի ընթացքում դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում ընդունեց պաշտպանների հանդեպ դատական պատժամիջոց կիրառելու մասին, որոնք, ինչպես եւ խոստացել էին, չներկայացան դատարան: Բացի պատժամիջոցից, դատավորը Իրավաբանների պալատ դիմեց իրավապաշտպաններին պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Նիստն ինքը հետաձգվել է մինչեւ մարտի 23-ը:

Նախօրեին իրավապաշտպանները հայտնեցին, որ չեն պատրաստվում մասնակցել դատական նիստին եւ «այն ապօրինությանն ու կեղծիքին, որը տիրում է դատական գործընթացի ժամանակ»: