Հուլուսի Կըլըչ. Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը քննարկման թեմա չէ

PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացումը քննարկման թեմա չէ: Այդ մասին Բաքվում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը: Նա նշել է` չնայած, որ ներկայումս Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ բանակցություններ են ընթանում, դեռեւս վաղ է խոսել որեւէ որոշման ընդունման մասին, հաղորդում է Tren.az-ը:



Վերջերս Sabah թուրքական թերթը տեղեկատվություն տարածեց այն մասին, որ «Երեւանն ու Անկարան համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու հարցում, եւ ապրիլին սպասվում է այդ բանակցությունների ամփոփման հրապարակումը, որի արդյունքը կդառնա հայ-թուրքական սահմանի բացումը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---