Սաղաթելյան․ Իշխանության դեմ 2-3 ճակատով ենք պայքարելու

Սաղաթելյան․ Իշխանության դեմ 2-3 ճակատով ենք պայքարելու

PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դաշինքը, խորհրդարան անցնելով, չի դառնալու ընդամենը խորհրդարանական ընդդիմություն՝ փողոցային պայքարն իշխանության դեմ շարունակվելու է:

«Մենք կարևորելու ենք մեր ժողովրդի ինքնակազմակերպումը, անհնազանդության ակցիաները շարունակվելու են և 2-3 ճակատով այս իշխանությունների դեմ պայքարելու ենք»,-ասել է Սաղաթելյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Խոսելով Սյունիքի համյանքապետերի ձերբակալությունների մասին՝ Սաղաթելյանն ասել է, որ եթե «Փաշինյանի ձեռքը ճար լինի, դաշինքի օգտին քվեարկած 270,000 քաղաքացուն հատ-հատ կձերբակալի»։

«Նիկոլ Փաշինյանը կայացնում է քաղաքական որոշումներ, իսկ ուժային կառույցներին և իրավապահներին մնում է միայն իրենց երևակայության արդյունքում կեղծ մեղադրանքներ հորինել և հստակ հետապնդումներ իրականացնել տվյալ դեպքում Սյունիքի համայքապետերի նկատմամբ և «Հայաստան» դաշինքի աջակիցների, համախոհների նկատմամբ»,-ասել է Սաղաթելյանը, գրում է «Փաստինֆոն»։

«Ակնհայտ է, որ փորձելու են այս ճանապարհով գնալ, ճնշումները շարունակել, բայց դա մեզ չի ընկճելու, մեր պայքարից մեզ հետ չի պահելու, բոլոր ուղղություններով պայքարը շարունակվում է»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ Հայաստանում հստակ շարունակվում է երկրի դիմադրողականությունը կոտրելու և ջարդելու քաղաքականությունը։

«Այն բոլոր ուժերը և անհատները, որոնք մեր ազգային դիմադրողականության պահպանողն են, փորձում են իրենց մեկուսացնել և շարքից դուրս հանել նրանց»,-ասել է Սաղաթելյանը:

Նրա համոզմամբ՝ պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում Սյունիքում, ինչպես նաև Տավուշում։

«Քաղաքական հետապնդումները շարունակվում են, և մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք սրա դեմ, որպեսզի թույլ չտանք մեր ժողովրդի դիմադրողականությունը և ապօրինի մեղադրանքներով մեկուսացնել մեր համակիրներին»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ներկայացվել են բողոքներ, որ վերջին օրերին Գորիսի տարբեր բնակիչների իրավապահ մարմինները բերման են ենթարկում և հարկադրում տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ: Նկատի ունենալով բողոքներն ու ահազանգերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից խումբ է գործուղվել Սյունիքի մարզ՝ բնակիչների իրավունքների պաշտպանության հարցերը տեղում ստուգելու, անհրաժեշտ հանդիպումներ ունենալու և միջոցներ ձեռնարկելու նպատակով:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---