14 հուլիսի 2021 - 10:49 AMT
Արարատ Թումանյանը` Մեղրիի համայնքապետի ԺՊ

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Արարատ Թումանյանը։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար», - ասված է որոշման մեջ։

Ավելի վաղ Մեղրիի ղեկավար Մխիթար Զաքարյանը հայտարարել էր, որ հուլիսի 10-ից վաղաժամ դադարեցնում է համայնքի ղեկավարի լիազորությունները:

Լինելով «Հայաստան» դաշինքի անդամ՝ Մխիթար Զաքարյանը հայտարարել է, որ վերցնելու է մանդատը։