17 մարտի 2009 - 21:50 AMT
Հայաստանում մեկնարկել է շախմատի հանրապետական դպրոցական օլիմպիադան
Օրերս մեկնարկեց շախմատի հանրապետական դպրոցական օլիմպիադայի երրորդ փուլը, որն անցնում է Հայաստանի ու Ղարաբաղի բոլոր մարզերում եւ կավարտվի մարտի 27-ին: Օլիմպիադան անցնում է Համահայկական բարեգործական միության (ՀԸԲՄ) հովանու ներքո եւ կավարտվի մարտի 27-ին, որը երկրորդ անգամ անընդմեջ հովանավորում է շախմատի հանրապետական դպրոցական օլիմպիադան: Օլիմպիադայի նախաձեռնողներն են նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիան եւ ՀՀ գիտության ու կրթության նախարարությունը:

«Հանրապետական օլիմպիադան նպաստում է դպրոցականների շրջանում շախմատի զարգացմանը, ինչպես նաեւ շնորհալի երեխաների հայտնաբերմանը: Մեր նպատակն է պահպանել Հայաստանի առաջատարի դիրքերը շախմատի միջազգային ասպարեզում»,-ասվում է Հայ ընդհանուր բարեգործական միության հաղորդագրության մեջ:

Այդ նպատակով ՀԸԲՄ-ն Հայաստանի ու Արցախի 10 մարզերի 700 հանրակրթական դպրոցներին շախմատի շուրջ 2000 տախտակ է նվիրել: Իսկ հաղթող թիմերի եւ մարզիչների համար նախատեսվում են ոսկե մեդալներ ու անհատական համակարգիչներ:

Հայաստանի հանրապետական դպրոցական օլիմպիադայի եզրափակիչ փուլը կանցնի մայիսին Շուշիում