ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ներկայացվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ներկայացվել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել կոնգրեսական Ադամ Շիֆֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը, բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Պալլոունը եւ Մարկ Կիրկը, ԱՄՆ նախագահին եւ կառավարությանը կոչ է անում ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի հանդեպ կատարված վայրագությունները, որոնք խլեցին 1,5 մլն. հայերի կյանքը: «Այդ փաստը միանգամայն պարզ է, փաստագրված է եւ քննարկման ենթակա չէ: Մեկուկես միլիոն հայեր կանխամտածված սպանվել են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ: Եթե մենք մտադիր ենք դադարեցնել Դարֆուրի ցեղասպանությունը եւ կանխել ապագա ցեղասպանությունները, ապա պետք է դատապարտենք մարդկության դեմ այդ հանցագործությունները, որտեղ էլ եւ երբ էլ որ նրանք կատարված լինեն: Ցեղասպանության ժխտմանը համամասնակից լինելը հակասում է եւ միշտ էլ հակասելու է մեր ազգային շահերին: Քանի դեռ կենդանի են Ցեղասպանությունը վերապրած անգամ մի քանի հայեր, մենք բարոյական պարտականություն ունենք հիշելու անցյալը»,- հայտնել է Ադամ Շիֆֆը:



Անցյալ շաբաթ բանաձեւի հեղինակները ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նամակ էին հղել, որում բարձր էին գնահատել նրա սզբունքային դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Նամակում նաեւ կոչ էր պարունակվում` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարել ապրիլի 24-ի ԱՄՆ հայ համայնքին ուղղված ամենամյա դիմումում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---