Քերոբյանն ԱԺ-ում ներկայացրել է պղնձի խտանյութի արտահանման լիցենզիոն տուրք սահմանելու օրինագիծը

Քերոբյանն ԱԺ-ում ներկայացրել է պղնձի խտանյութի արտահանման լիցենզիոն տուրք սահմանելու օրինագիծը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի, մոլիբդենիխտանյութի համար՝ ներկայիս գնի 15%-ի չափով:

Նախագիծն ԱԺ-ում ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Արձագանքելով իմքայլական Սիսակ Գաբրիելյանի դիտարկանը, թե նախընտրական շրջանում շատ էր խոսվում ԶՊՄԿ-ն ազգայնացնելու մասին՝ ուստի կարելի՞ է ասել, որ բուն ընկերությունը չի ազգայնացվում, բայց հաշվի առնելով տուրքի ծավալը, ավելի է ազգայնացնում ՀՀ ընդերքը՝ Քերոբյանն ասել է, որ օրենքը չի ընդունվում մեկ տնտեսվարողի համար կամ հանդեպ։

«Այս օրենքով առաջիկա 6 ամսում պետբյուջե կմուտքագրվի մոտավորապես 35 մլրդ դրամ։ Այդ գումարը շատ անհրաժեշտ է բյուջեին։ Մեր առջև կանգնած խնդիրներն այնպիսին են, մեր նախընտրական ծրագրի խոստումներն այնպիսին են, որ կենսական անհրաժեշտություն կա ընդերքի նկատմամբ վերաբերմունքը փոխելու և ստացած եկամուտը հավասարաչափ բաշխելու տնտեսվարողների և ՀՀ քաղաքացիների միջև»,-ասել է նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե պղնձի գները նվազեն՝ Քերոբյանն ասել է՝ մոտ ապագայում «պղնձի գնանկում չի նախատեսվում»։

«Բայց եթե նույնիսկ անկում լինի, կուտակված գերշահույթն այնքան է, որ իրենք այս 6 ամսում, որը նախատեսված է այս ժամանակավոր միջոցի կիրառման համար, միևնույն է, կունենան բավարար չափով եկամտաբերություն»,-ասել է նա:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ 5 խոշոր հարկատուներից է:

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ելք ու մուտքը չի թույլատրվում։ Ըստ հրապարակումների՝ կոմբինատում է «Ալֆա» ջոկատը, կան ձերբակալվածներ։

Հուլիսի 13-ին «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանն ասել էր, որ իշխանությունն արդեն ավելի քան 12 օր է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չի տալիս խտանյութ արտահանել։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---