Ձյուդոիստ Կարապետյանը՝ պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարի բրոնզե մեդալակիր

Ձյուդոիստ Կարապետյանը՝ պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարի բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 17-18-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացված պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարում:

81 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը 5 հաղթանակ է տարել ու մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել, տեղեկացնում է Armsport-ը։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 73 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրեաս Հարությունյանը գրավել է 7-րդ տեղը:

Ձյուդոի Եվրոպայի Գավաթի մրցաշարին մասնակցել է 26 երկրի 203 մարզիկ:

 Ուշագրավ
Այսպիսով Հայաստանը Տոկիոյում 4 մեդալ է նվաճել՝ 2 արծաթ և 2 բրոնզ
29-ամյա մարզիկը հավաքել է 14․733 միավոր
Եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի ՌԴ-ն ներկայացնող Մուսա Եվլոևը
Նա միակ մասնակիցն էր ՀՀ-ից ձյուդոյի մրցաշարում