Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադա և «Սոֆթբոտ» ցուցահանդեսը` Երևանում

Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադա և «Սոֆթբոտ» ցուցահանդեսը` Երևանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին՝ «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և Softconstruct ընկերության գործընկերությամբ, Երևանում կայացել է միջազգային հայտնի մրցույթի՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:

Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ռոբոտաշինության հանրահայտ օլիմպիադան այս տարի տեղի է ունենում նոր ձևաչափով: Դրա շրջանակում տեղի է ունենում նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը: Դրանում ներկայացված են հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին նվաճումներն և նորարարական տեխնոլգիաները:

ՌՀՕ-ի հայաստանյան փուլի մասնակից 18 թիմ մրցել է «PowerBots - Էներգետիկայի ապագան» թեմատիկայի ներքո՝ նպատակ ունենալով կատարել վերականգնվող էներգիայի գործածմանն ուղղված առաջադրանքներ: Ըստ օլիմպիադայի արդյունքների՝ բարձր ցուցանիշ գրանցած թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:

Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը առանձնահատուկ նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---