ՀՀ-ում կորոնավիրուսի 92 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 92 նոր դեպք կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227,522-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4569 դեպք կա, այլ պատճառով՝ 1111։

Ապաքինվել է ևս 96 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 218,427 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 3414-ի։

Հուլիսի 18-ին կատարվել է 3554 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,271,171 թեստ է արվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---