Ավակովը կարող է Ուկրաինայի փոխվարչապետ դառնալ19 հուլիսի 2021 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը, որը հրաժարական էր տվել պաշտոնից, կարող է վերադառնալ կառավարություն արդեն այլ պաշտոնում՝ որպես փոխվարչապետ։ Այդ մասին հայտարարել է «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։ «Կա առաջարկ՝ աշնանը, երբ կսկսվի նոր քաղաքական շրջանը, տեսնել Ավակովին թիմում՝ արդեն նոր դերում։ Այդ հարցը կողմերի պայմանավորվածությամբ կորոշվի սեպտեմբերին։ Մենք շատ պաշտոններ ունենք կառավարությունում, մենք 3-4 փոխվարչապետ ունենք»,-ասել է նա, գրում է Analitikaua.net-ը։ Արախամիան շեշտել է, որ որոշողն Ավակովն է։ «Մենք կառաջարկենք, իսկ նա կորոշի՝ ընդունել, թե ոչ»,-ասել է նա։ Հուլիսի 13-ին Ավակովը հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնից։ Նա ղեկավարում էր նախարարությունը 2014-ից։ Մեկ օր անց Գերագույն ռադան հավանություն տվեց նրա դիմումին։ Իսկ հուլիսի 16-ին այդ պաշտոնում նշանակվեց Դենիս Մոնաստիրսկին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |