Սիմոնյանը՝ ԱԺ խոսնակ, Ռուբինյանն ու Արշակյանը՝ փոխխոսնակներ․ ՔՊ թեկնածուները հայտնի են

Սիմոնյանը՝ ԱԺ խոսնակ, Ռուբինյանն ու Արշակյանը՝ փոխխոսնակներ․ ՔՊ թեկնածուները հայտնի են

PanARMENIAN.Net - ՔՊ-ն առաջադրելու է Ալեն Սիմոնյանին ԱԺ խոսնակի, Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին՝ փոխխոսնակների պաշտոններին, հայտնում է «Արմենպրեսը»՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին հղումով։

Այժմ Սիմոնյանը փոխխոսնակ է, Ռուբինյանը՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ Արշակյանը բարձր տեխնոլոգիաների նախկին նախարարն է։

Ավելի վաղ կուսակցությունից հայտարարել էին, որ Հայկ Կոնջորյանը խմբակցության ղեկավարն է լինելու, Նազելի Բաղդասարյանը՝ քարտուղարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---