Վրաստանում ամբողջական պատվաստում է ստացել 129,769 մարդ

Վրաստանում ամբողջական պատվաստում է ստացել 129,769 մարդ

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ի դրությամբ, ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի, երկրում կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում է ստացել 129,769 մարդ։ Այդ մարդիկ ստացել են պատվաստանյութի երկու դեղաչափ։

Կորոնավիրուսի դեմ պատվաստաումները Վրատանում մեկնարկել են մարտի 15-ին, գրում է Apsny.ge-ն։

Երկրում պատվաստման համար կիրառում են AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovak պատվաստանյութերը։

Պանդեմիայի բռնկումից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 388,329 դեպք, որից 366,250-ն ապաքինվել է, 5566 մարդ մահացել։ Փաստացի բուժվում է 4446 մարդ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---