Ռոբոտաշինության տոն՝ Երևանում. «Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

Ռոբոտաշինության տոն՝ Երևանում. «Ռոստելեկոմի» աջակցությամբ կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (World Robot Olympiad, WRO) ազգային փուլը:

Հայաստանում մրցույթն անցկացվում է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Օլիմպիադայի ազգային փուլի անկացման հովանավորն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը: ՌՀՕ-ի այս տարվա թեման էր՝ «PowerBots – Էներգետիկայի ապագան»։ Թիմերի գլխավոր խնդիրը վերականգնվող էներգիայի օգտագործմանն ուղղված առաջադրանքների կատարումն էր։

ՌՀՕ 2021 ազգային փուլի հաղթողն է «ՖիզՄաթի» թիմը։ Մրցույթի WeDo տարիքային խմբում հաղթող է ճանաչվել MindCenter We Do 1 թիմը, տարրական տարիքային խմբում՝ YeLo Robotics թիմը, կրտսեր տարիքային խմբում՝ MindCenter Junior թիմը և ավագ տարիքային խմբում՝ կրկին «Ֆիզմաթի» թիմը։

Օլիմպիադայի հայաստանյան փուլին մասնակցել է 17 թիմ։ Ազգային փուլի հաղթող թիմերը ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակն էր Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլին մասնակցելու և ՀՀ-ն ներկայացնելու հնարավորությունը:

«Ռոստելեկոմ» ընկերությունն իր մեծ ներդրումն ունի երեխաների շրջանում ռոբոտաշինության, ծրագրավորման և նախագծման զարգացման գործում: Ընկերությունն արդեն չորրորդ տարին է աջակցում է մրցաշարի անցկացմանը՝ հնարավորություններ ստեղծելով հայ երեխաների համար Հայաստանը միջազգային հարթակներում ներկայացնելու ուղղությամբ:

Առաջին անգամ միջազգային հեղինակավոր օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեցան նաև մարզային սկսնակ թիմեր, որոնք «Այբ» կրթական հիմնադրամի մեկ այլ՝ «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի շնորհիվ որոշակի փորձ են ձեռք բերել և կարողացան մասնակցել ազգային փուլին։

«Այբ» կրթական հիմնադրամի հետ այս տարիների կայուն համագործակցությունը տարեցտարի ավելի արգասաբեր է դառնում, իսկ առանցքում կրթությունն է և նորարարական տեխնոլոգիաների կիրառումը: Այս տարի ՌՀՕ ազգային փուլին մասնակցում են նաև ամիսներ առաջ կայացած «Լեգոստարտ-2021» ռոբոտաշինական մրցույթի մասնակից մարզային թիմերից շատերը, որոնցից 3-ին «Ռոստելեկոմ» ընկերությունը ի սկզբանե տրամադրել էր Lego-Mindstorms EV3/NXT լեգոհավաքածուներ՝ ռոբոտաշինական հմտությունները զարգացնելու և նոր մակարդակի մրցույթների մասնակցելու նպատակով: Մեր ընկերությունը շարունակում է աջակցել՝ բացահայտելու ու խորացնելու աշակերտների ինժեներական միտքն ու ստեղծագործական կարողությունները»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության կոմերցիոն տնօրեն Միխայիլ Ռազբաևը:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան և «Լեգոստարտը» հավակնում են դառնալ կարևորագույն միասնական հարթակ, որտեղ կհամախմբվեն տեխնոլոգիական ընկերությունները, կրթական կենտրոններն ու ներդրողները մեկ միասնական գաղափարի շուրջ՝ վերարժևորելու գիտությունը և ստեղծելու զարգացման կայուն միջավայր։

«Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլն անցկացվում է Հայաստանում արդեն վեցերորդ անգամ, և մենք շատ ուրախ ենք, որ այն ավելի մեծ մասշտաբների է հասել ՝ նաև ի շնորհիվ մեր գործընկերների։ «Ռոստելեկոմ» Հայաստանն արդեն դարձել է մեր գաղափարական գործընկերը և մեզ հետ միասին առաջ է տանում ռոբոտաշինության շարժումը Հայաստանում։ Մեր երեխաներին այստեղ տեսնելով՝ հատկապես փոքրերին, հավատում ես, որ մեր երկրին հետաքրքիր տեխնոլոգիական ապագա է սպասվում»,-նշել է «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը:

Այս տարի ՌՀՕ-ի հայաստանյան փուլը նոր ձևաչափ ուներ. մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինական ցուցահանդեսը, որում ցուցադրվեցին հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին ձեռքբերումները։

2016 թվականից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում հանդիսանում է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) (World Robot Olympiad, WRO) պաշտոնական երկայացուցիչն ու կազմակերպիչը: Օլիմպիադան խթանում է դպրոցներում ռոբոտաշինության, ծրագրավորման, ճարտարագիտության դասավանդումն ու ուսուցումը, միջազգային հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում հայ աշակերտների ներգրավումը: Մասնակցող թիմերը նախագծում ու կառուցում են ռոբոտի մոդել, որը պետք է կարողանա իրական կյանքում ծագող խնդիրներ լուծել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---