Երթևեկության կանոնների խախտումները գրանցող բջջային հավելվածը գործարկվել է19 հուլիսի 2021 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը գործարկվել է: Գրանցված խախտումը ՃՈ խախտումների արձանագրման կենտրոն ուղարկելու համար հարկավոր է ներբեռնել Road Control Armenia բջջային հավելվածը։ Կարելի է լուսանկարել և հավելվածի օգնությամբ ՃՈ ուղարկել ցանկացած խախտում՝ հանդիպակաց երթևեկություն դուրս գալուց մինչև մեքենայից աղբ նետել, ասվում է Կառավարության հրապարակած տեսանյութում։ Այդ մասին տեղեկացրել է ծրագիրը մշակած ընկերության ներկայացուցիչ Արմեն Մխիթարյանը։ Խախտումները կարելի է ուղարկել ինչպես լուսանկարների, այնպես էլ տեսանյութերի տեսքով։ Խախտումն ուղարկողի անձնական տվյալները կմնան գաղտնի։ Տեսախցիկներով կահավորված խաչմերուկներում համակարգը թույլ չի տա լուսանկար կամ տեսանյութ ուղարկել՝ ավելորդ կրկնումներից խուսափելու համար։
Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |