Պուտինն ու Ալիևը Մոսկվայում կքննարկեն ԼՂ գծով պայմանավորվածությունների կատարումը

Պուտինն ու Ալիևը Մոսկվայում կքննարկեն ԼՂ գծով պայմանավորվածությունների կատարումը

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում կընդունի Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին։ Նրանք քննարկելու են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է կարծիքների փոխանակում ակտուալ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Հիմնական ուշադրությունը կդարձվի Լեռնային Ղարաբաղի վեաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտներին, այդ թվում՝ ապաշրջափակման և տնտեսական ու էներգետիկ կապերի զարգացման հարցերի լուծմանը»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ խոսքն աշխատանքային այցի մասին է։

«Այո, այդպիսի այց պատրաստվում է։ Խոսքը դիրքորոշումների ճշգրտման մասին է»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Պեսկովը հավելել է, որ այցի ընթացքում որևէ փսատաթղթի ստորագրում չի նախատեսվում։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---