Արտադրված է ՀՀ-ում. Metal World–ի արտադրանքը նախընտրում են նաև արտասահմանում

Արտադրված է ՀՀ-ում. Metal World–ի արտադրանքը նախընտրում են նաև արտասահմանում

PanARMENIAN.Net - Metal World–ի արտադրության բարձրորակ կափարիչների ու թիթեղյա տարաների մասին գիտեն բոլորը՝ տնային տնտեսուհիներից մինչև տեղական խոշոր արտադրություններ և միջազգային հեղինակավոր գործընկերներ։

Հրանտն ու Արթուրը շարունակում են հայրիկի գործը։ Metal World ընկերության արտադրությունը հիմնել է եղբայրների հայրը։ Աշխատելով ու տարեցտարի զարգանալով, ընկերությունն այժմ արտադրում է թիթեղյա 17 տեսակի տարա և 5 տեսակի կափարիչ։

Metal World–ը համագործակցում է տեղական տարբեր պահածոյագործ ընկերությունների հետ։ Հիմնական սպառումը ներքին շուկայում է, բայց արտահանում են նաև Ղազախստան, Վրաստան, շուտով՝ նաև Ռուսաստան։

Արտադրությունը ավտոմատացված դարձնելու և գործարանը վերջին սերնդի հոսքագծերով զինելու գործում եղբայրներին օգնել է գործընկերը՝ ԱԳԲԱ Լիզինգը։

«Մրցակցությունն ուժեղ է. պետք է ունենալ վերջին սերնդի հոսքագծեր, որպեսզի կարողանաս թողարկել միջազգային ստանդարտին համապատասխան արտադրանք։ Մեզ այդ հարցում օգնության ձեռք մեկնեց ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունը: Վերջինիս հետ մենք իրականացրել ենք 3 նախագիծ։ ԱԳԲԱ Լիզինգի հետ մեզ հաջողվել է ոչ միայն պահպանել դիրքը շուկայում, այլև արագ տեմպերով զարգանալ»,-նշել է Metal World-ի տնօրեն Հրանտ Հովհաննիսյանը։

Ավտոմատացված հոսքագծերի շնորհիվ հաջողվել է կրճատել կափարիչների ներմուծումը Հայաստան, քանի որ տեղական պահածոյագործները ընտրում են հայկական արտադրանքը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---