ՀՀ և ՌԴ ԶՈւ շտաբային բանակցությունների արդյունքում փոխգործակցության հուշագիր է ստորագրվել19 հուլիսի 2021 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ ԶՈւ շտաբային բանակցությունների արդյունքում փոխգործակցության հուշագիր է ստորագրվել: 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈւ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։ Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները: Այցի ընթացքում Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությանը ընդունել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։ Հարությունյանը հայկական կողմի համար առավել կարևոր նշանակություն ունեցող հարցերի շրջանակն է ներկայացրել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն |