Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին

Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին

PanARMENIAN.Net - 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին: Այդ մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«ԿԸՀ-ն այս շաբաթ մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի, դրանից հետո երկրորդ երկուշաբթին կգումարվի ԱԺ առաջին նիստը»,- ասել է Սմբատյանը:

Հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը հրապարակել է իր որոշումը, ըստ որի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը թողնվել է ուժի մեջ։ Որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցով բողոքները ներկայացրել էին խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները և անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---